IBF-ի և WBO վարկածներով բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնին 58-ամյակի կապակցությամբ հայկական կոնյակ է նվիրել։
«Ծնունդդ շնորհավոր իմ կուռք Մայք Թայսոն»,- գրել է Աբրահամը Facebook-ում՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։
Թայսոնը ծննդյան տարեդարձը նշել է հունիսի 30-ին Բեռլինում։ Նա 1980-1990 թթ. աշխարհի բազմակի չեմպիոն է։