Հայաստանի մարզերում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 20-22 աստիճան։ Գիշերը կդիտվի 15-17 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 3-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 18 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ մինչև 3․2 մ/վրկ արագությամբ: