Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ ստացած պարգևավճարները կուղղեն բարեգործության, հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Հայաստանի Ազգային ժողովի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն, իր հերթին, «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ գումարն օգտագործելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների օգնության համար։
Սահմանադրության օրը Հայաստանում նշվում է ամեն տարի հուլիսի 5-ին։ 1995 թվականի այս օրը Սահմանադրության նախագիծը ներկայացվել է համապետական հանրաքվեի և հաստատվել հանրապետության ժողովրդի կողմից։