Հայաստանի մարզերում հուլիսի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ` 19-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով։
Երևանում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 26-28 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-20 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 27-31 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 31-35 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 27-29 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 5-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 21 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․6 մ/վրկ արագությամբ: