Armenia Today-ը հավաքել է ամենահետաքրքիր իրադարձությունները, որոնք տեղի կունենան այս շաբաթվա վերջին Երևանում և մոտակայքում։
Հայաստանի սահմանադրության օրվա և պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի պատվին Երևանում տեղի կունենան երթ, համերգներ, վազքարշավ, տարբեր միջոցառումներ։ Մուտքն՝ անվճար։
Երևանի Urban wine & shop բար-ը հրավիրում է իր հավաքածուի լավագույն գինիների համտեսին և հանդիպման գինեգործ Լյուսինս Հեյսի հետ: Համտեսը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամի 42 հասցեում։ Մուտքն ազատ է։
Գաստրո-բար վարպետը բոլորին հրավիրում է ջազ երեկույթի։ Համաշխարհային ջազի դասականների ստեղծագործությունները կկատարվեն քառյակի կողմից՝ Դավիթ Պետրոսյանի (տենոր սաքսոֆոնահար), Ռաֆայել Պետրոսյանի (դաշնամուր), Միխայիլ Ֆոմինիչի (կոնտրաբաս), Հարություն Հարությունյանի (հարվածային գործիքներ) մասնակցությամբ։ Համերգը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 21:00-ին, հասցե՝ Թումանյան 35։ Մուտքը՝ գրանցմամբ:
Օպերայի և բալետի ազգային թատրոնն իր բեմում կներկայացնի Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» 3 գործողությամբ բալետը՝ Վիլյամ Շեքսպիրի համանուն ստեղծագործության հիման վրա։ Բալետը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-ին: Տոմսերի արժեքը՝ սկսած 2200 դրամից։
«Երիտասարդ բժշկի գրառումները» պիեսը հիմնված է ռուս դասական Միխայիլ Բուլգակովի պատմվածքների վրա, որոնցում հեղինակը կիսվել է իր բժշկական պրակտիկայի գրառումներով: Ներկայացումը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, ք. Աբովյան 7 հասցեում։ Տոմսերի արժեքը՝ սկսած 1500 դրամից։
Էքսկուրսիա դեպի լքված Գերունի աստղադիտակ
Urban Armenia համայնքն էքսկուրսիա կիրականացնի դեպի Արագած լեռ, որտեղ գտնվում է աշխարհում առաջին ռադիոօպտիկական աստղադիտակը, որն ստեղծել է ռադիոֆիզիկոս և ինժեներ Պարիս Գերունին։ Շրջայցի ընթացքում մասնակիցներին կպատմեն, թե երբ է կառուցվել աստղադիտակը և ինչու է այս գիտական օբյեկտը դարձել լքված ցուցանմուշ։ Շրջայցը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 19 000 դրամից։
Varadavar 2024 by The Kond House
Կոնդ Հաուս բարը հրավիրում է բոլորին նշելու Վարդավառը։ Կազմակերպիչները խոստանում են հյուրերին դույլերով չջրել, այլ մեծահոգաբար հյուրասիրել Karas Extra Brut գինին։ Ծրագիրը ներառում է շատ համեղ միս, ծովամթերք, գինի և կոկտեյլներ: Իսկ մեկ շիշ Karas Extra Brut պատվիրողները կհյուրասիրվեն մրգային ափսեով։ Խնջույքը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 18:00-ին, Լեո 46 հասցեում։ Մուտքը՝ գրանցմամբ։
Ֆորշի և Դավիթ Մուշեղյանի համերգը
Հին Անի Մյուզիք Հոլի բեմում ելույթ կունենան Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Վահան Գևորգյանը (Ֆորշ) և հայ երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Դավիթ Մուշեղյանը։ Համերգը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 20:00-ին Սայաթ-Նովա 19 հասցեում։ Տոմսերի արժեքը՝ սկսած 6000 դրամից:
Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» XXI միջազգային կինոփառատոնը, որին կմասնակցեն դերասաններ ամբողջ աշխարհից և կներկայացվի ավելի քան 100 լավագույն ֆիլմ Հայաստանից, տարածաշրջանից և աշխարհից։ Փառատոնի հատուկ հյուրն է ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան Քևին Սփեյսին։ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյարին փառատոնը կցուցադրի Կաննի, Բեռլինի և Վենետիկի վերջին պրեմիերաները։ Կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Մոսկովյան 3 հասցեում։ Մուտքն ազատ է։
Ժամանակակից արվեստի թանգարանը հրավիրում է ներկա գտնվելու Yerevan Art Expo 2024 ցուցահանդեսի բացմանը, որտեղ կներկայացվեն Հայաստանի և ԱՄՆ-ի նկարիչների աշխատանքները։ Ցուցահանդեսը տեղի կունենա հուլիսի 4-9-ը` Մաշտոցի 7 հասցեում: Մուտքն ազատ է:
Մաղթում ենք խաղաղ հանգստյան օրեր։