ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ Կիրանց համայնք և ծանոթացել սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներին, նոր ճանապարհի կառուցման ընթացին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ Փաշինյանը հետևել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ արդիականացված ճանապարհը շահագործման կհանձնվի հուլիս ամսվա ընթացքում:
Նշվում է, որ վարչապետին են ներկայացվել Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնքն ավարտին կհասցվեն «մոտ ժամանակներս»:
Վարչապետը ծանոթացել է նաև Խաշթառակի ժամանակավոր կամրջի, ինչպես նաև Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում հեղեղումներից փլուզված հատվածների վերակառուցման աշխատանքների ընթացքին:
Մանրամասները՝ տեսանյութում։