Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենիի հետ քննարկել է համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման հարցը, հայտնում է Գորիսի համայանքապետարանը։ Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև Գորիսի և իրանական քաղաքներից մեկի քույր քաղաքներ դառնալու գաղափարը:
Առուշանյանը և Վարամենին մտքեր են փոխանակել, մասնավորապես, փառատոնների կազմակերպման վերաբերյալ: Նրանք կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման գործում:
Այս առումով կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը և պաշտոնապես ամրագրել երկու քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները: