Չինական ավիաընկերությունը սեպտեմբերին ուղիղ չվերթ կգործարկի Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
China Southern Airlines ավիաընկերությունն իր առաջին թռիչքը կիրականացնի սեպտեմբերի 3-ին։
«Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տոմսերի արժեքներն սկսվում են 464 դոլարից, դրանք կարելի է պատվիրել ավիաընկերության կայքում: