Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են «Տելեկոմ Արմենիա»-ի միջազգային կապուղիները, ինչի հետևանքով Հայաստանում առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում, տեղեկացրել են ընկերությունից։
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Հայաստանում օրվա ընթացքում բազմաթիվ բաժանորդների մոտ դիտվել են կապի խափանումներ և սահմանափակումներ։