Հայաստանում շարժական և ֆիքսված կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը հայտնել է ֆիքսված կապի խափանումների պատճառները։
«Արդիականացման աշխատանքների ընթացքում որոշ բաժանորդների մոտ նկատվել են ֆիքսված կապի խափանումներ, որոնք այժմ կարգավորվում են»,- տեղեկացրել են ընկերությունից:
Ընկերությունից ընդգծել են, որ կապը կվերականգնվի, սակայն չեն նշել կայուն կապի վերականգնման ստույգ ժամանակը։
«Հնարավոր ընդհատումների համար նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Կարգավորումները որոշ ժամանակ անց ամբողջապես կկատարվեն և կապը կվերականգնվի բոլոր բաժանորդների համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Այսօր՝ հուլիսի 10-ին, ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման մասին հայտարարել էր «Տելեկոմ Արմենիա»-ն։