Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում, Armenia Today-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով Երևանի կենտրոնում ձերբակալությունների մասին շրջանառվող լուրերը։
Ուժեղացված ծառայության նպատակների, ինչպես նաև միջոցառման ընթացքում բերման ենթարկվածների մասին մամուլի ծառայությունից մանրամասներ չեն հայտնել։
Ավելի վաղ Armenia Today-ի հետևորդները տեսանյութ էին ուղարկել՝ Երևանում ուժայինների կողմից երկու քաղաքացու բերման ենթարկելու կադրերով։ Բացի այդ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Երևանի Փոքր կենտրոնում տեսել են դիմակներով ոստիկանների։ Ըստ ականատեսների՝ նրանք կանգնեցնում և ստուգում են մեքենաները։