Հայկական բյուջետային Flyone Armenia ավիաընկերությունն սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Թել Ավիվ։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռները շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, վայրէջք կկատարեն Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում։
Երևան-Թել Ավիվ միակողմանի տոմսի գինն սկսվում է 145 եվրոյից (61 400 դրամ)։