Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին կոչ է արել պարզաբանել «Հայ թատերական ընկերության» գրադարանի և ֆոտոարխիվի ոչնչացման հանգամանքները։
«Սպասում ենք նախարարության սպառիչ ու փաստերով հիմնավորված պատասխան-բացատրությանը: Այս ընթացքում թատերական փառատոնների անցկացումն առժամանակ կարելի է դադարեցնել` պետական բյուջեին հանգիստ տալու համար»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Դեմոյանը նաև նշել է, որ մի քանի հազվագյուտ գրքեր և լուսանկարների ալբոմներ, որոնք ուղարկվել են թղթի վերամշակման գործարան, պատահաբար փրկվել են ոչնչացումից։
Դեռևս 2023 թվականի հունիսին Դեմոյանն Անդրեասյանի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ մի շարք փաստաթղթեր հայտնվել են թղթի թափոնների վերամշակման գործարանում, ավելի ճիշտ՝ զուգարանի թղթի արտադրության գործարանում, որտեղ դրանք «դիտավորյալ ուղարկվել են ոչնչացման»։ Փաստաթղթերի թվում կային պատճեններ համալսարանական գրադարաններից, «Հայ թատերական ընկերության» գրադարանից ու արխիվից, ինչպես նաև ԳԱԱ արխիվային հավաքածուից։
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 18-ին
Հայաստանի շրջանների զգալի մասում հոկտեմբերի 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, գիշերն անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է...