«ՌեստոՖեստ-2024» փառատոնի իրականացման նպատակով հուլիսի 18-22-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ-2024» փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով հուլիսի 18-22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փողոց – Սարյան փողոց խաչմերուկը և Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց հատվածից մինչև Մոսկովյան փողոց – Թումանյան փողոց խաչմերուկ հատվածները»,- ասված է հայտարարությունում:
«Ռեստորանային Օրեր» փառատոնի հիմնական առաքելությունն է՝ բարձրացնել հայ արտադրողի և Հայաստանում գործող ռեստորանների հանրայնացումը, հանրահռկչակումը՝ խթանելով տնտեսությանը, տուրիզմի զարգացմանը։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...