Կյանքից հեռացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը, տեղեկանում ենք «Սրբազան պայքար» Facebook-յան էջից։
«Խորը ցավով ու սրտի մեծ կսկիծով տեղեկացնում ենք, որ մահացել է պայքարի մեր ընկերը։ Վերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես։ Թող հիշատակդ միշտ վառ և օրհնությամբ լինի»,- ասված է գրառման մեջ։