Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ մայրաքաղաքի երեք թաղամասերում իրականացվում են ճանապարհների վերանորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներ։
«Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին երեք վարչական շրջաններում ճանապարհների իրականացվում են միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանից պարզաբանել են, որ ավելի քան 30 տարի անց ճանապարհներին ասֆալտ փռելու նոր տեխնոլոգիաներ են կիրառվում։