Հայաստանում 2024-ի գրանցվել է կարմրուկի 540 դեպք, հայտնել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացվածներից 217-ը մեծահասակներ են, 323-ը՝ երեխաներ, ասված է հաղորդագրության մեջ։ Կենտրոնը հիշեցնում է, որ 2023 թվականին գրանցվել է կարմրուկի 545 դեպք։
Ապրիլի վերջին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր հիվանդության 362 դեպքի մասին։