Մահացել է Գուրգեն Մահարու որդին` Գրիգոր Աճեմյանը, հայտնել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Մարդ, որն իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա մոտ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով, «Անտարեսի» հրատարակությամբ»,- գրել է Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ ևս մեկ հատոր աշխատանքային փուլում էր, որի վրա նա աշխատել է «մինչև վերջին շունչը»: