Այսօր՝ ժամը 14:00-ից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն այլևս չի իրականացվում ռուս սահմանապահների կողմից, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայ սահմանապահներին մաղթում եմ բարի և անվտանգ ծառայություն»,- ավելացրել է Սիմոնյանը։
Ռուս սահմանապահները հուլիսի 31-ին հեռացել էին «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ այդ առթիվ պաշտոնական արարողություն էր տեղի ունեցել։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը «Զվարթնոցում» ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսին հաստատել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ։