Dilijan Wine Fest-ի շրջանակներում օգոստոսի 3-4-ը Դիլիջանում կանցկացվեն գինու օրեր:
Այս տարի Dilijan Wine Fest-ը այցելուներին առաջարկում է տոնավաճառ՝ Հայաստանի և հարևան երկրների ավելի քան 40 գինեգործական տների մասնակցությամբ, գինու համտես, վարպետաց դասեր, փորձագետների դասախոսություններ և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ:
Dilijan Wine Fest-ը տեղի է ունենում երրորդ տարին անընդմեջ: Այն գինեգործներին համախմբում է Դիլիջան քաղաքում: Գինու փառատոնին աջակցում են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և Vine & Wine հիմնադրամը։ Փառատոնի կազմակերպիչներն են TimeTo կրեատիվ գործակալությունը և EasyPay ֆինտեխ հարթակը։
2023 թվականին փառատոնը գրավել էր ավելի քան 4500 հյուրի և 40 հայ գինեգործի։