Օգոստոսի 10-ին Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «ՀանդArt» մշակութային այգում կցուցադրվի Ակսել Բակունցի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ալպիական մանուշակ» ներկայացումը։
«Այնտեղ բացահայտվել են նրա (Բակունցի-խմբ.) արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու հանդեպ»,- ասվում է նկարագրության մեջ։
Ներկայացման մեջ կխաղան դերասաններ Նարինե Պետրոսյանը, Սամսոն Ստեփանյանը, Վաչե Երիցյանը, Սարգիս Չոլոյանը, Արմեն Թոփալյանը և Արամե Սողոմոնյանը։
Ներկայացումը կսկսվի ժամը 18:00-ին։ Տոմսերի արժեքը 3000-12 000 դրամ է։