Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Ձեր հավակնությունները ցուցադրելու ժամանակը չէ։ Ինքնավստահությունը նույնպես կարող է ավելորդ լինել, ուրիշների նկատմամբ չափազանց պահանջկոտ մի եղեք։ Փորձեք հասկանալ սիրելիներին։ Ուրբաթ օրը հաջող կլինի գիտական, ստեղծագործական կամ այլ ինտելեկտուալ աշխատանքի համար: Կիրակի փորձեք նվազագույնի հասցնել շփումները, դրանք սպառնում են չափազանց հոգնեցուցիչ լինել:
Ցուլ
Գալիս է մի պահ, որը բարենպաստ է վճռական գործողությունների, փոփոխությունների և ապագա իրադարձությունների հստակ պլանավորման համար: Այնպես որ, մի՛ վախեցեք մեծ նպատակներ դնել և իրավիճակը մի քանի քայլ առաջ հաշվարկել: Հինգշաբթի օրը հավանական են նոր օգտակար ծանոթություններ, անհրաժեշտության դեպքում կարող եք հույս դնել ընկերների աջակցության վրա: Կիրակի օրը փորձեք պահպանել հավասարակշռությունը և չնյարդայնանալ մտերիմներից։
Երկվորյակ
Գալիս է զգացմունքային առումով բավականին հաջող շաբաթ։ Դուք կզգաք ուրախություն և հավասարակշռություն: Ուրբաթ օրը մտածեք, թե ինչ կցանկանայիք փոխել, և շատ շուտով կունենաք այդ հնարավորությունը: Դուք շրջապատված կլինեք հոգատարությամբ և սիրով:
Խեցգետին
Արժե սկսել ծուլության նկատմամբ տարած հաղթանակից: Եթե հաջողվի, ապա այս շաբաթվա արդյունքները թույլ կտան ձեզ զգալ բավարարվածության զգացում: Շատ բաներ վերջապես կշարժվեն մեռյալ կետից։ Աշխատավայրում իրավիճակը կսկսի արմատապես բարելավվել, եկամուտները կավելանան, անձնական կյանքը կբարելավվի, նույնիսկ կենսունակությունը կբարձրանա։ Այնպես որ, ակտիվացեք:
Առյուծ
Ավելի լավ է ուշադիր վերլուծել նոր գաղափարներն ու ծրագրերը, ուշադրություն դարձնել թերություններին, վերացնել դրանք, որից հետո սկսել կյանքի կոչել: Շաբաթը բավականին հագեցած կլինի, հավանական են ծանոթություններ, հանդիպումներ, ուղևորություններ, հսկայական քանակությամբ նոր տեղեկությունների ստացում: Մի՛ փորձեք մասնակցել ամեն ինչին՝ միանգամից օգտագործելով բոլոր հնարավորությունները:
Կույս
Շաբաթը կարող է սկսվել հաճելի անակնկալներով։ Ձեզ համար առավել բարենպաստ կլինի ուրբաթ օրը:
Կշեռք
Պետք է ավարտին հասցնել սկսած գրեթե բոլոր գործերը հենց այս շաբաթ։ Ոչինչ մի՛ հետաձգեք: Անձնական կյանքում հնարավոր են գլոբալ փոփոխություններ։ Ձեր ցանկություններն սկսում են իրականանալ: Ուժերի ներհոսքը թույլ կտա բառացիորեն սարեր շարժել, նույնիսկ ամենահամարձակ երազանքները կարող են իրականություն դառնալ: Կարևորն այն է, որ չկասկածեք, քանի որ շատ բան կախված է ձեզանից:
Կարիճ
Դուք կարող եք աշխատանքում փայլուն արդյունքների հասնել, ձեր հեղինակությունը կբարձրանա։ Ձեզ սպասում է կարիերայի աճ: Հենց հիմա կարող եք ավարտին հասցնել կարևոր գործերն ու նախագծերը, էմոցիոնալ հավասարակշռվածությունը ձեզ չի վնասի: Օգնեք ձեր մերձավորներին իրենց հուզող հարցերում, և դրանով դուք բարի գործ կանեք ոչ միայն նրանց, այլև ինքներդ ձեզ համար:
Աղեղնավոր
Աշխատանքը կարող է ձեզանից լրացուցիչ ջանքեր պահանջել։ Մի՛ խորասուզվեք փոքր առաջադրանքների վրա, այլ կենտրոնացեք ավելի գլոբալ նպատակներին: Ժամանակ և ջանք մի՛ խնայեք նոր գործընկերների հուսալիությունն ստուգելու համար։ Հաջողություն կարող են բերել նոր գաղափարներն ու շփումները, միևնույն ժամանակ՝ աշխատեք խուսափել ավելորդ, դատարկ հանդիպումներից:
Այծեղջյուր
Այս շաբաթ դուք կարող եք հաղթահարել խանդը և դյուրագրգռությունը: Մի՛ փորձեք միանգամից լուծել ձեր և ուրիշների խնդիրները, այլապես շաբաթվա վերջին ուժերի անկում կզգաք։ Դուք երկար ժամանակ թաքցրել եք ձեր ունակությունները, ժամանակն է դրանք բացել ուրիշների համար, նրանք պարզապես ցնցված կլինեն:
Ջրհոս
Վերջապես մոռացեք աշխատանքային խնդիրների մասին։ Պետք է շատ բան հետաձգել։ Արժե ավելի զգույշ լինել ձեր ցանկությունների մեջ կամ գոնե հետևել ձևակերպումների հստակությանը։ Սովորեք համատեղել հինն ու նորը։ Հանգստյան օրերին կարող եք հիանալի ժամանակ անցկացնել ընկերների հետ։
Ձկներ
Այս շաբաթ աստիճանաբար կլուծեք կուտակված գրեթե բոլոր գործերը, սակայն կարող են ավելանալ նոր խնդիրներ։ Բոլոր անակնկալները՝ հաճելի և ոչ այնքան, հիմնականում կապված կլինեն աշխատանքի հետ։ Դուք պետք է հանգստանաք և կենտրոնանաք ամենակարևորի վրա, միևնույն ժամանակ՝ մի՛ անտեսեք մանրուքները: Փորձեք ուշադրություն դարձնել երեխաներին և պաշտպանել նրանց իմպուլսիվ ու չմտածված գործողություններից։ Ձեզ կարող են այցելել օրիգինալ գաղափարներ, որոնք ցանկալի է ֆիքսել ինչ-որ տեղ։