Օգոստոսի 31-ին Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կանցկացվի ազգային, ավանդական երգի-պարի ամենամյա «Գութան» փառատոնը։
«Մրրո» Հայ ազգային արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող փառատոնը Հայաստանում կանցկացվի 10-րդ անգամ։ Կմասնակցեն «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Մարաթուկցիներ», «Մասունք», «Նուբար», «Արդվին», «Տավրոս», «Տարոնցիներ», «Արեգ», «Գորանի», «Սեբաստացիներ», «Ծիլք», «Ծովակ», ինչպես նաև Արցախի «Մենք ենք մեր սարերը» համույթները։
Փառատոնը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է։
«Գութանը» Հայաստանում անցկացվում է 2014 թվականից։ Նախաձեռնությունը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանինն է։ 2023 թվականի օգոստոսին փառատոնի ընթացքում հնչել էին ավանդական երգեր՝ առանց որևէ ժամանակակից մշակման։ Դրանք հնչել էին ազգային նվագարաններով՝ դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, դհոլ, պկու և կոպալ։