Հայաստանը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Մրցույթը կկայանա օգոստոսի 17-ին՝ Նորվեգիայի Բոդիո քաղաքում, հայտնում է Eurovoix-ը։
«Մրցույթում Հայկ Հեքեքյանը հոբոյի վրա կկատարի Լյուդվիգ Ավգուստ Լեբրունի հոբոյի թիվ 1 կոնցերտի 1-ին կատարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեքեքյանը կդառնա մրցույթի պատմության մեջ երկրորդ հոբոյահարը և առաջինը, ով կներկայացնի Հայաստանն այս գործիքով։ Հայ երաժիշտը հանդես կգա հինգերորդ համարի ներքո։
Պորտալը նշել է, որ մրցույթին Հայաստանի ամենահաջող մասնակցությունը գրանցվել էր 2012 թվականին, երբ քանոնահար Նարեկ Կազազյանն զբաղեցրել էր երրորդ տեղը։