Շիրակի մարզի Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ենթարկել դպրոցի երեխաներին, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ իրավապահներին է դիմել ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը, ով հայտնել է, որ իրականացնելով կառավարչական և վերահսկողական գործառույթներ՝ նկատել, այնուհետև տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ փաստեր է հայտնաբերել, որ «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն. Մարտիրոսյանը և դայակ Ռ. Համբարձումյանը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել ՊՈԱԿ-ի 3-րդ խմբասենյակի երեխաներին և ցուցաբերել նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք:
Նշվում է, որ դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: