Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ ձեր ուսերին կընկնի խաղաղապահի առաքելությունը՝ աշխատավայրում, մտերիմների և ընկերների շրջանում։ Երկուշաբթի լսեք ձեր ներքին ձայնին, հնարավոր է, որ հենց այն ձեզ հուշի, թե ինչպես շարունակել ընթացքը: Չորեքշաբթի օրը չարժե շտապել ինչ-որ բան փոխել, նորամուծություններն, իհարկե, օգտակար են, բայց առայժմ ժամանակավրեպ են: Հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից դուրս։
Ցուլ
Այս շաբաթ դուք կունենաք բաղձալի ազատություն։ Կիրակին կարող է հիանալի օր լինել հանգստի և սիրային հաղթանակների համար:
Երկվորյակ
Այս շաբաթ դուք կցանկանաք գտնել նոր բիզնես գործընկերներ, վառ դրսևորել ձեզ աշխատավայրում։ Բոլոր ոլորտներում ձեզ հաջողություն է սպասվում: Հնարավորություն կունենաք կապեր հաստատել, որոնք շատ օգտակար կլինեն մոտ ապագայում։ Ուրբաթ օրն ավելի լավ է նախապես մտածել այն մասին, թե ինչ կարող եք անել ինքնուրույն։
Խեցգետին
Այս շաբաթ իրադարձությունները կարող են լինել բավականին անկանխատեսելի: Աշխատավայրում ձեզ սպասվում է գործընկերների և վերադասների հետ հարաբերությունների բարելավում, այժմ դա ձեզ համար կարևոր է։ Բազմաթիվ ուղևորություններ և տեղաշարժեր կարող են ձեզ հոգնեցնել: Կուտակված խնդիրները ձեզանից էներգիա և հավաքվածություն կպահանջեն: Հանգստյան օրերին բավականաչափ ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին։
Առյուծ
Ցանկալի է ոչ թե գերագնահատել ինքներդ ձեզ, այլ հնարավորություն ընձեռել իրադարձություններին գնալ իրենց հունով: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին չարժե կարևոր հանդիպումներ պլանավորել, ձեզ համար դժվար կլինի պայմանավորվածություններ ձեռք բերելը։ Հինգշաբթի օրը հաջող կլինեն գործնական ուղևորություններն ու գործուղումները։
Կույս
Այս շաբաթ դուք կարող եք ապահով կերպով ընդլայնել ձեր բիզնեսը կամ սկսել նոր տեսակի գործունեություն: Չորեքշաբթին հաջող օր է, որպեսզի հանգիստ մտածեք ստեղծված իրավիճակի մասին, որում հայտնվել եք և ճիշտ լուծում գտնեք: Միգուցե դուք պետք է որոշ ժամանակ մենա՞կ մնաք հանգիստ միջավայրում: Փորձեք իրատեսական ծրագիր կազմել։ Ցանկալի է ինտրիգների մեջ չմտնել, ոչ ոքի չքննարկել և չդատապարտել։
Կշեռք
Հոգ տանել ոչ միայն ձևի, այլև բովանդակության մասին: Հիմա ժամանակն է զբաղվել ինքնակրթությամբ, կարդալ, դիտել, հաճախել դասախոսությունների: Դուք կարող եք շատ բան սովորել ձեր և կյանքի մասին: Որքան ավելի շատ նախախնամություն ցուցաբերեք հիմա, այնքան ավելի հեշտ կլինի հետագայում հաղթահարել դժվարությունները: Հինգշաբթի օրը լավագույնս կհաջողվի հասնել ձեր ուզածին գործնական բանակցություններում։ Շաբաթ օրը հաջող է ճանապարհորդություն սկսելու համար:
Կարիճ
Ձեզ մոտ ամեն ինչ լավ է, սպասվում են կարևոր և շահավետ նախագծեր։ Ձեր կարիերան վերելք է ապրում: Այսօր կարող եք համարձակ որոշումներ կայացնել՝ չվախենալով, որ դրանք սխալ կլինեն։ Հանգամանքները ձեր օգտին են: Ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգստին և զվարճանքին: Դուք արժանի եք արձակուրդի:
Աղեղնավոր
Աշխատեք չծանրաբեռնել ձեզ աշխատավայրում, ավելի լավ է ծավալով ավելի քիչ բան անել, բայց ավելի որակով։ Դուք կարող եք նպատակին հասնել ընկերների և գործընկերների աջակցության շնորհիվ, ինչը նշանակում է, որ չպետք է հրաժարվեք օգնությունից: Պետք է խուսափել չմտածված գործողություններից, պատրանքներից, գայթակղություններից։ Ուրբաթ օրը ձեզ կարող է ուրախացնել շահավետ բիզնես առաջարկը։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել ընտանիքի հետ։
Այծեղջյուր
Եթե ցանկանում եք նոր աշխատանք ստանալ, ապա այս շաբաթ ամենահարմարը չէ: Արժե մի փոքր սպասել, ավելի լավ տարբերակ կհայտնվի: Չորեքշաբթի օրը ձեր գաղափարները կընդունվեն, այս օրը կարող են կարևոր տեղեկություններ ստացվել, փորձեք բաց չթողնել դրանք: Ուղևորություններն ավելի լավ է պլանավորել ուրբաթ։
Ջրհոս
Փորձեք հասկանալ ձեր ներաշխարհը։ Այնտեղ ակնհայտորեն «հեղափոխություն է հասունանում», արդյոք պետք չէ՞ ճնշել ապստամբությունը։ Դուք ակնհայտորեն արձակուրդի կարիք ունեք: Ընդմիջումը թույլ կտա վերականգնել ուժերը և կրկնակի էներգիայով սկսել պարտականությունները։ Դուք այժմ կարող եք բախվել ձեր անձի նկատմամբ մեծ ուշադրության, փորձեք արդարացնել սպասելիքները:
Ձկներ
Ակտիվ կյանքի դիրքը դրական ազդեցություն կունենա ձեր տրամադրության և կատարողականի վրա: Հինգշաբթի օրը գայթակղությանը տրվելու վտանգ կա, ինչի համար հետո ստիպված կլինեք զղջալ։ Հանգստյան օրերին ձեզ կարող են այցելել անկոչ հյուրեր։