Հայաստանում օգոստոսի 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է մինչև 33-35, երեկոյան՝ 28-30 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 31-33 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 23-28 աստիճան տաքություն։
Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-34 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 34-36 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 34-36 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-36, նախալեռնային շրջաններում՝ 27-29 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 28-30 աստիճան տաքություն։