Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Հաջող կլինեն ուղևորություններն ու գործուղումները։ Ուրբաթը շատ հաջող օր է ռոմանտիկ ծանոթությունների կամ ընտանեկան գործերի համար:
Ցուլ
Դուք միայն պետք է ցույց տաք ձեր լավագույն որակները և որոշ ժամանակ մոռանաք ծուլության ու պասիվության մասին: Այսօր չարժե փոխել աշխատանքի վայրը կամ նոր նախագծեր սկսել, ավելի լավ է ուժերն ուղղել կյանքում կարգուկանոն հաստատելու համար: Հինգշաբթին կարող է բավականին բարդ օր լինել, ձեզ հարկավոր է հանգստություն պահպանել:
Երկվորյակ
Շաբաթը բավականին հանգիստ և ներդաշնակ է, ուստի ավելի լավ է այն նվիրել հանգստին՝ առանց իրավիճակը բարդացնելու։ Պետք չէ փոխել սովորական ապրելակերպը: Ձեզ համար կարևոր գործոններից մեկը կարող է լինել շփումը, ժամադրությունը և սիրավեպը: Դուք կզգաք, որ անհանգստությունն անհետանում է, և ձեր երազանքներն իրականանում են:
Խեցգետին
Ինքնակատարելագործման ձգտումը ձեզ օգուտ կբերի։ Դուք կդառնաք շատ գրավիչ անձնավորություն և պարզապես կատարյալ զրուցակից: Շատ մի վստահեք նոր ծանոթներին, ձեր կողքին կարող է լինել հմայիչ, բայց դատարկ մարդ։ Իսկ ահա մտերիմների կարծիքն արժե լսել։
Առյուծ
Ակտիվ գործողությունները թույլ կտան ձեզ բարձրանալ ավելի բարձր մակարդակի։ Սկսեք աստիճանաբար սովորել այն, ինչը ձեզ պակասում է: Միջավայրը կբերի հանգստություն և ներքին խաղաղություն: Հինգշաբթի օրն արժե պատրաստվել անակնկալների, այդ թվում՝ ոչ այդքան հաճելի։ Բայց մի տրվեք տխուր մտքերին։
Կույս
Այս շաբաթ ցանկալի է զբաղվել ընթացիկ խնդիրների լուծմամբ, թույլ մի տվեք, որ անհիմն կասկածները ձեզ անհանգստացնեն: Դուք ամբողջովին կարող եք ձեր շուրջը դրական միջավայր ստեղծել և շրջապատող մարդկանց ջերմություն ու ուրախություն պարգևել: Երեքշաբթի ձեզ կարող է անհրաժեշտ լինել իրավասու անձի խորհուրդը։ Ուրբաթը հաջող օր է գործնական հանդիպումների և հրապարակային ելույթների համար:
Կշեռք
Գործերը շատ ավելի հաջող կընթանան, եթե ձեր ծրագրերն իրականացնելու համար ստանաք սիրելիների աջակցությունը: Այս շաբաթ հնարավոր է համագործակցություն ձեր նախկին դաշնակիցներից մեկի հետ։ Չի բացառվում գործունեության մասնակի փոփոխությունը։ Ձեզ բնորոշ համառությամբ և աշխատասիրությամբ կարող եք լուծել բոլոր խնդիրները։
Կարիճ
Դուք բավականին հաջողակ կլինեք, եթե ամեն ինչ հստակ պլանավորեք և վերահսկեք ձեր հույզերը: Չորեքշաբթի օրը հաճելի անակնկալները ձեզ լավ տրամադրություն կհաղորդեն։ Աշխատավայրում բարենպաստ փոփոխություններ են սպասվում, կարիերայի աճի հնարավորություն կստեղծվի։ Զգույշ և ուշադիր գործեք։ Չի բացառվում, որ մտերիմներից որևէ մեկը ձեր օգնության կարիքն ունի, բայց ամաչում է այդ մասին ասել:
Աղեղնավոր
Հաջողությունն այժմ ձեր կողմն է. դասավանդման, վերապատրաստման, ապորտի, զվարճանքի հետ կապված ցանկացած գործունեություն հաջող կլինի: Հնարավոր է բարձրացնել ձեր մասնագիտական վստահությունը, բայց փոխարենը պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա: Դուք կունենաք վստահություն, բայց կսպասեք աջակցության ու օգնության:
Այծեղջյուր
Այս շաբաթ անհրաժեշտ կլինեն խոհեմությունն ու զսպվածությունը։ Միայն այդ հատկությունները կարող են ինչ-որ կերպ մեղմել ձեր իմպուլսիվությունը: Պետք չէ նյարդայնանալ։ Հիշեք, որ աշխատավայրում ստեղծված իրավիճակի արդյունքը մեծապես կախված կլինի ձեզանից։ Շաբաթվա առաջին կեսին բարենպաստ են գործնական այցերն ու այցելությունները։ Շաբաթ օրը կարող է լինել շաբաթվա ամենադժվար օրը։
Ջրհոս
Ցանկությունները կսկսեն իրականանալ, այնպես որ, երբ դրանք կատարեք, զգուշացեք: Երեքշաբթի օրը մի հապաղեք օգտագործել ձեր հմայքը ոչ միայն անձնական, այլև բիզնես նպատակներով: Հանգստյան օրերին լիարժեք զվարճացեք:
Ձկներ
Նոր, հետաքրքիր ինչ-որ բան սովորելը, որը թույլ է տալիս ընդլայնել ձեր հնարավորությունների հորիզոնը, վստահություն կբերի ձեր սեփական ուժերին: Կարող եք նաև հույս դնել ընկերների և հովանավորների օգնության վրա: Հնարավոր են երկար ուղևորություններ և շատ անսպասելի ծանոթություններ։