Ոստիկանությունը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հայտարարության՝ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է խստացված ծառայություն։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության, տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին, երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։
ՆԳՆ ոստիկանությունը նաև կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը։