Առաջիկա ժամերին Հայկական ատոմային էլեկտրակայանը ամբողջական հզորությամբ կսկսի աշխատել , հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ 14։05-ից ՀԱԷԿ-ը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։
Օգոստոսի 30-ին ՏԿԵՆ-ը հայտարարել էր, որ էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ն անջատվել է համակարգից։ Ըստ ՀԷՑ-ի՝ վթարանային անջատման պատճառն ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալն էր։ Հայկական ատոմայականի վթարային կանգառի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը։