Հայաստանում սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է մինչև 33-35, երեկոյան՝ 26-28 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 32-35 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 34-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 34-37 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-34, նախալեռնային շրջաններում՝ 25-29 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 26-29 աստիճան տաքություն։