ԿԳՄՍՆ-ն ծնողներին նախազգուշացրել է խարդախության նոր սխեմայի մասին, որ խաբեբաները զանգահարում են առաջին դասարանցիների ծնողներին և, ներկայանալով որպես դպրոցի աշխատակից, առաջարկում են չեղարկել նրանց դիմումները՝ համակարգում «անտեսանելի լինելու» պատճառով, հայտնել է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը հորդորել է ծնողներին չչեղարկել երեխայի դիմումը, քանի որ այս դեպքում նրա փոխարեն այլ անձինք կարող են դիմել։
«Առաջին դասարանցիների հայտագրման՝ hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հիշեցրել է, որ առաջին դասարանցիների ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ պետք է դպրոց ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը։