Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներից Ղրղզստանում 90 օրից ավելի երկար մնալու դեպքում կպահանջեն տրամադրել կացության թույլտվություն կամ քաղաքացիություն չունեցող անձի վկայականներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ղրղզստանի թվային զարգացման նախարարությանը։ Նոր որոշումը կգործի սեպտեմբերի 5-ից։
Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Տաջիկստանի քաղաքացիներն առանց համապատասխան փաստաթղթերի կարող են մնալ մինչև 60 օր։
Նախկինում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Տաջիկստանի քաղաքացիների գրանցումն իրականացվում էր վեց ամսով՝ հետագա երկարաձգման իրավունքով՝ կախված գտնվելու նպատակից։