Երևան-Աշտարակ ավտոճանապարհից ակցիայի 3 մասնակից է բերման ենթարկվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Քասախ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը՝ բողոքելով Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի նախաձեռնության դեմ։
Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Համբարձումյանը լրագրողներին հայտնել է, որ Սարգսյանն ավագանու սեպտեմբերի 10-ի՝ ժամը 16։00-ին նախատեսվող նիստում պատրաստվում է ընդունել մի որոշում, որով չեղարկելու են 2011 և 2017 թվականներին ընդունված որոշումները։
Համբարձումյանը բացատրել է, որ 2011-ին և 2017-ի որոշումներով գյուղնշանակության հողերը բնակելի գոտու մեջ են ներառվել, իսկ տնամերձ դարձնելու համար բնակիչները 1 քառակուսի մետրի համար 6800 դրամ էին վճարում։ Համբարձումյանի խոսքով՝ որոշումները չեղարկվելու դեպքում բնակիչները բարդ ընթացակարգերի առջև են կանգնելու, ստիպված են լինելու գյուղնշանակության հողերը տնամերձ դարձնելու համար դիմել կառավարությանը։