«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը կանվանակոչվի Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անունով, հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի առաջարկած նախագիծն ընդունվել է 24 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ ձայներով։
Աշոտ Ղուլյանի անվան փողոցը կներառի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում՝ հ.91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև)։