Ձեզ ենք ներկայացնում սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ դուք ի զորու կլինեք լուծել ոչ միայն ձեր խնդիրները, այլև շրջապատի։ Մարդկանց գրավելու համար ավելի հաճախ ժպտացեք, առավել ակտիվություն դրսևորեք։ Նպատակին հասնելու համառությունը լավ արդյունքների կհանգեցնի: Հանգստյան օրերին նախապատվությունը տվեք ընկերների նեղ շրջանակին:
Ցուլ
Երկուշաբթի օրը զբաղվեք միայն այն գործերով, որոնք արդեն սկսել եք։ Երեքշաբթին կբերի թեթևության և անկաշկանդության մթնոլորտ: Վայելեք կյանքը և փորձեք պահպանել ներդաշնակություն ամբողջ շաբաթվա ընթացքում: Հինգշաբթի օրը հնարավորինս շատ համբերություն և մեղմություն ցուցաբերեք շրջապատի հետ շփումներում, աշխատեք չնյարդայնանալ։
Երկվորյակ
Այս շաբաթ դուք ուրախ և հետաքրքիր կապրեք։ Ընդլայնեք շփումների շրջանակը։ Գործնական հանդիպումները թույլ կտան մեծացնել ձեր ազդեցության ոլորտը։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել հանգիստ մթնոլորտում։
Խեցգետին
Երկուշաբթի օրը հետաքրքիր առաջարկ կստանաք, սակայն որոշումներ կայացնելիս պետք չէ շտապել։ Ավելի լավ է ժամանակ ձգել և հասկանալ իրավիճակը։ Ուրբաթը կարող է դժվար և երկիմաստ օր լինել, բայց պետք է փորձեք իրականացնել ձեր նպատակները: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ բան կտրուկ փոխել անձնական կյանքում:
Առյուծ
Այս շաբաթ հնարավորություն կլինի ցուցադրել ձեր հմտությունները մասնագիտական ոլորտում: Չորեքշաբթի չնախատեսված իրադարձությունները կարող են փոխել ձեր բոլոր ծրագրերը: Հինգշաբթի օրը մի շտապեք կատարել առաջադրանքները, հնարավոր է՝ հաջորդ օրը դրանք չեղյալ հայտարարվեն։ Ուրբաթ օրը վերահսկեք ձեր յուրաքանչյուր քայլը, կրկնակի ստուգեք թղթերն ու պայմանագրերը, միայն այս կերպ կխուսափեք կորուստներից և սխալներից: Կիրակի օրը դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել երեխաների և ծերերի հետ:
Կույս
Ձեր վիթխարի ծրագրերն սկսում են աստիճանաբար իրագործվել։ Երկուշաբթի օրը հաջողությամբ կավարտեք ամռանն սկսված գործերը։ Այս պահին ավելի լավ է ձեր ուշադրությունը սևեռեք ընտանիքի վրա, այնտեղ իսկական երջանկություն և հաջողություն է սպասվում: Շաբաթվա երկրորդ կեսին չարժե գերագնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները։ Փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին կամ մի փոքր արձակուրդ վերցրեք:
Կշեռք
Այս շաբաթ փորձեք հասկանալ, թե արդյոք դուք գո՞հ եք այն դերից, որն այժմ խաղում եք: Եթե ոչ, ապա բավականին հեշտությամբ կարող եք հրաժարվել դրանից: Նայեք շուրջը, առանց պատրանքների նայեք ձեր կյանքին, քանի որ եկել է կառուցողական փոփոխությունների պահը: Հինգշաբթին հաջող օր է մտահղացածն իրագործելու համար։ Փորձեք հասնել ձեր ուզածին, սակայն իրատեսորեն ապավինեք ձեր ուժերին: Հանգստյան օրերին զանգահարեք ընկերներին և երեկույթ կազմակերպեք:
Կարիճ
Լսեք ինտուիցիային, և այդ ժամանակ այնպիսի որոշումներ կկայացնեք, որոնք ձեզ հաջողություն կապահովեն: Աշխատավայրում հավանական են փոփոխություններ դեպի լավը։ Դուք պետք է անընդհատ տեղյակ լինեք իրադարձությունների մասին, որպեսզի բաց չթողնեք որոշ կարևոր տեղեկություններ: Հանգստյան օրերին փորձեք մի կողմ դնել ձեր բոլոր հոգսերը և սրտանց զվարճանալ ընկերների շրջապատում:
Աղեղնավոր
Շաբաթվա առաջին կեսին գործընկերների հետ գործնական հանդիպումները շատ հաջող կլինեն։ Հինգշաբթի օրը շատ գործնական և անձնական խնդիրներ ինքնուրույն կլուծվեն։ Հանգստյան օրերին մի նստեք տանը։
Այծեղջյուր
Ապավինեք ինքներդ ձեզ: Չորեքշաբթի բաց մի թողեք կարևոր տեղեկատվությունը։ Ուրբաթ օրը հաջողություն կբերի նրանց, ովքեր ճանապարհորդում են:
Ջրհոս
Ձեզ համար այս շաբաթ հեշտ չի լինի։ Բիզնեսի բեռը կարող է որոշակի լարվածություն ստեղծել: Արժե լինել ավելի համեստ և չհամարել Ձեզ ամենախելացին և խոհեմը: Շատ գործեր և նախագծեր կպահանջեն լրացուցիչ ծախսեր և ջանքեր: Մի վախեցեք բաժանվել ավելորդից և այն մարդկանցից, ովքեր հիասթափեցրել են:
Ձկներ
Փորձեք չափավորել ձեր խնդրանքներն ու հավակնությունները և լսել ուրիշների իմաստուն խորհուրդները: Դուք կկարողանաք հաղթահարել դժվարությունները և հասնել հիանալի արդյունքների միայն այն դեպքում, եթե կյանքից միանգամից չպահանջեք ամեն ինչ: Համբերությունն ու աշխատանքը շատ օգտակար կլինեն։ Ցանկալի է մտածել հիմնական խնդիրների և նպատակների մասին։ Անձնական կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։