Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի մասնակցության հարցն է քննարկվում, Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Armenia Today-ի հարցին, թե Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը և Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցելո՞ւ են արարողություններին, սրբազանը հաստատել է միայն Սահակ արքեպիսկոպոսի մասնակցությունը։
«Նուրհան պատրիարքն առողջական խնդիրներ ունի և իր մասնակցությունը հնարավոր չի լինելու։ Արամ Ա կաթողիկոսի հնարավոր այցելության հարցը քննարկվում է՝ դեռ վերջնական ու սպառիչ պատասխան չունենք։ Սահակ պատրիարքը մասնակցելու է միջոցառումներին»,- հավելել է արքեպիսկոպոսը։
Սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամը 17։00-ին, Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, կվերաօծվի Մայր Տաճարը:
Մանրամասները՝ տեսանյութում։