Ոստիկանությունը հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության աշխատակիցների և ուղևորներից մեկի բերման ենթարկելու մասին։
Ըստ գերատեսչության՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16:15-ին, ինքնաթիռ նստելուց առաջ նրանք վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։
«Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալությունից հետո վիճաբանության մասնակիցները տեղափոխվել են քննչական բաժին։