Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Նշվում է, որ միաբանները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին։
Հոգևորականները հոգեհանգստյան կարգ են կատարել և աղոթք բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ էր դրվել։