Ձեզ եք ներկայացնում սեպտեմբերի 23-29-նն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Բարենպաստ շաբաթ է սպասվում աշխատանքային ոլորտում: Խոյերին կհաջողվի ընդլայնել իրենց ձեռնարկությունը կամ եկամտի նոր աղբյուրներ գտնել։ Հավանական է, որ հարևանների հետ տհաճ իրավիճակ առաջանա։ Հանգստացեք ճիշտ, պլանավորեք հաճելի, հետաքրքիր հանգստյան օրեր:
Ցուլ
Լսեք ներքին ձայնին, այն ձեզ կտանի դեպի ձեր նպատակը: Այն նախագծերը, որոնք ավարտվել են, ցուլերին ֆինանսական պարգև կբերեն։ Նույնը վերաբերում է նաև գործնական հանդիպումներին։
Երկվորյակ
Շաբաթվա ընթացքում խոչընդոտներ չեն լինի: Աշխատավայրում ամեն ինչ կայուն է։ Համատեղ գործունեությունը շատ հաջող կլինի և բարեկեցություն կբերի բոլոր մասնակիցներին: Հաճելի անակնկալ կմատուցի ձեր զուգընկերը։
Խեցգետին
Խեցգետիններին լավ շաբաթ կսպասվի վարչական գործերը լուծելու և կարևոր բանակցություններ վարելու համար։ Դատարանում վեճերը կլուծվեն ձեր օգտին: Հաջող որոշում կլինի մշակութային միջոցառումներին մասնակցելը, թատրոններն ու թանգարանները հիանալի վայրեր են նոր ծանոթություններ հաստատելու համար: Ձեր կողքին կան մտերիմներ, որոնք կօգնեն խնդիրների լուծման հարցում։
Առյուծ
Առյուծների համար լավ ժամանակ է հոգևոր «լուսավորության» համար: Կատարեք նոր գործողություններ, որոնք ձեզ էներգիա կհաղորդեն: Ֆինանսական գործարքների և գնումների դեպքում ավելի լավ է զգույշ լինել, չեն բացառվում խարդախությունները: Լավագույն լուծումը կլինի հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում և հրաժարվել ալկոհոլից:
Կույս
Կույսերը բարենպաստ ժամանակ ունեն կրթությամբ զբաղվելու, արտերկիր մեկնելու մասին մտածելու համար։ Ուշադրություն դարձրեք սիրելիներին, դուրս եկեք ընտանիքով հանգստանալու:
Կշեռք
Զգույշ եղեք, քանի որ կարող եք անգիտակցաբար վնասել ձեր շրջապատին։ Շաբաթը խոստանում է արդյունավետ լինել։ Կարևոր է վերահսկել առողջությունը։
Կարիճ
Շաբաթվա ընթացքում կարիճները պետք է ավելի զգույշ լինեն առողջության հետ։ Ապագայում ձեր ներողամտությունը պտուղ կտա:
Աղեղնավոր
Աշխատավայրում կոնֆլիկտային իրավիճակների ռիսկը մեծ է, սակայն աղեղնավորները կարող են ամեն ինչ լուծել։ Եղեք ինքնավստահ, և շրջապատը կզգա այդ տրամադրվածությունը։ Մի վախեցեք իմպրովիզներից և ստեղծագործելուց: Երեկոյան զբոսնելու սովորություն ձեռք բերեք։
Այծեղջյուր
Այժմ չպետք է պատասխանատվություն ստանձնեք, հետաձգեք փաստաթղթերի հետ աշխատանքը, ինչպես նաև բանակցությունները բիզնես գործընկերների հետ: Փորձեք ավելի շուտ տուն գալ և հանգիստ ժամանակ անցկացնել։
Ջրհոս
Այն ջրհոսները, ովքեր աշխատում են պետական հաստատություններում, նույնպես կարող են հույս դնել աստղերի բարեհաճության վրա։ Դուք կստանաք նյութական վարձատրություն ձեր աշխատանքի համար: Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի սանդուղքով կամ փոխել աշխատանքի ոլորտը։ Բայց մի ապավինեք ինտուիցիային:
Ձկներ
Շաբաթվա ընթացքում ձկներին կհաջողվի իրականացնել այն ամենը, ինչ ծրագրել են։ Ձեզ համար անհասանելի նպատակ չկա, բայց եղեք ջանասեր և աշխատասեր: Ֆինանսական հարցերի մասին մի անհանգստացեք։ Դուք նույնիսկ կարող եք նվիրաբերել խնայողությունների մի մասը: Անշահախնդրությունն ու բարությունը հաջողություն կբերեն: Ամրապնդեք ձեր վստահելիությունն աշխատանքում: