Երևանի Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին սեպտեմբերի 27-ից կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հասարակական տրանսպորտի համար կառանձնացվի Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը։
Ըստ քաղաքապետարանի՝ փոփոխությունն արվել է «մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով»։