Armenia Today-ը կազմել է սեպտեմբերի 27-29-ին Երևանի և շրջակայքի ամենահետաքրքիր իրադարձությունների ցանկը։
Velo Club Armenia-ն արդեն երկրորդ անգամ է կազմակերպում հեծանվային մրցաշար։ Այն մեկնարկելու է սեպտեմբերի 28-ին Մարգահովիտ լեռան գագաթից և ավարտվելու է Մարգահովիտ գյուղում։ Այն տեղի կունենա լեռնային պայմաններում, հեծանվային վազքի երկարությունը, այսինքն՝ վայրէջք կատարելը, կկազմի 17 կմ։
Գլխավոր մրցանակը բաժին կհասնի այն հեծանվորդին, ով կանցնի գծանշված ճանապարհով առանց շեղվելու և կլինի ամենաարագը: Հեծանվավազքի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը Մարգահովիտում։ Արժեքը 10,000 դրամ է։
Տեսեք Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից Airfest փառատոնում
Սեպտեմբերի 28-ին Եղվարդի օդանավակայանում կանցկացվի Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը նվիրված հինգերորդ փառատոնը, որի այցելուները հնարավորություն կունենան թռչել ուղղաթիռով, ինքնաթիռով և պարապլանով։ Նախատեսված է համերգ երաժիշտ Ափո Սահակյանի և «Կաթիլ» խմբի մասնակցությամբ։
Փառատոնի շրջանակներում կանցկացվի քննարկում՝ «Ընդհանուր ավիացիայի ապագան Հայաստանում. հնարավորություններ և տեխնոլոգիաներ, ազդեցություն տնտեսության և զբոսաշրջության վրա» թեմայով։ Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Եղվարդի օդանավակայանի հասցեում։ Արժեքը՝ 10,000 դրամ։
Բացահայտեք Տավուշի մարզի գանձերը
«Տիր-Ար Թրավել» տուրիստական գործակալությունը սեպտեմբերի 28-ին կկազմակերպի ճամփորդություն դեպի Տավուշի մարզ։ Ծրագիրը ներառում է՝ այցելություն Նոր Վարագավանք, Խորանաշատ, Ցլիկ Ամրամի ամրոց, Տավուշի ջրամբար։ Ճանապարհորդությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 07:30-22:00-ն։ Արժեքը՝ 8500 դրամ։
Լսեք դասականներին Երևանի XVI միջազգային երաժշտական փառատոնում
Սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում կանցկացվի Երևանի XVI միջազգային երաժշտական փառատոնը։ Սեպտեմբերի 26-ին անվանի դաշնակահար Հելմուտ Դոյչը (Ավստրիա) վարպետության դաս է անցկացրել Երևանի պետական կոնսերվատորիայում։ Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ մենակատար Հրաչուհի Բասենցի և Հելմուտ Դոյչի մասնակցությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված են Ռիխարդ Շտրաուսի երգերը։ Համերգը կսկսվի ժամը 19.00-ին, տոմսերի արժեքը՝ 2000-10,000 դրամ։
Դիտեք «Արցախ. հավերժի սահմանին» վավերագրական ֆիլմը
Սեպտեմբերի 28-ին Վանաձորում կցուցադրվի «Արցախ. հավերժի սահմանին» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Արամ Թորոսյանը, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Վահե Յան, կոմպոզիտոր՝ Հայկ Կարապետյան։ «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը Academy Films-ի, Associated Television International-ի և Blitz Films-ի համատեղ արտադրություն է:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսին՝ Հունաստանի «Իերապետրա» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում, և այն փառատոնի հավակնորդների թվում էր։ Ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին, LOFT Վանաձորում։ Մուտքն անվճար է։
Դիտեք և նկարեք 13 երկրների նկարիչների հետ «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնում
Սեպտեմբերի 28-ին և 29-ին Գյումրիում կանցկացվի «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը։ Ծրագիրը ներառում է՝ վարպետաց դասեր, պլեներային նկարչություն, քննարկումներ, էքսկուրսիաներ, ցուցահանդեսներ, համերգ։ Փառատոնի կազմակերպիչն Arvesta Art-Tour-ն է։
Փառատոնին կմասնակցեն 13 երկրների ջրանկարիչներ, այդ թվում՝ Ալվարո Կաստանետան (Ուրուգվայ), Յուկո Նագայաման (Ճապոնիա), Լյու Յին (Չինաստան), Միխայիլ Սոլովյովը (Կանադա), Եվդես Սորեյան (Բրազիլիա): Փառատոնն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ։ Նկարչության միջազգային փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը՝ Գյումրիում։ Մուտքն անվճար է։
Մասնակցեք Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը
Mihr Voyage տուրիստական գործակալությունը հրավիրում է մասնակցելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի առաջիկա վերաօծման արարողությանը։ Ծրագիրը ներառում է զբոսանք հնագույն Վաղարշապատ քաղաքով, այցելություն Մայր տաճար, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, Էջմիածնի ազգագրական թանգարան, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Գրանցումը բաց է մինչև սեպտեմբերի 27-ը։ Արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին. Արժեքը՝ 5000 դրամ։
Խմբագրությունը ձեզ խաղաղ և արևոտ հանգստյան օրեր է մաղթում։