Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամը 05:00-08:00-ն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ կլինի, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մնացած ժամերին Լարսը բաց կլինի։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։