Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մյուռոնօրհնության սափորի նմուշ է հանձնել բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր Սամվել Կարապետյանին, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կաթողիկոսը բարձր է գնահատել Կարապետյանի եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայել 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ հայ ժողովրդին: