Telegram-ը վերջին օրերին մեսենջերի խափանումները բացատրել է «աննախադեպ ծանրաբեռնվածությամբ», որոնք առաջացել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Իսրայելում, Լիբանանում և Իրանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ընկերությանը։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ օգտատերեր կարող էին բախվել կապի ժամանակավոր խնդիրների և մուտք գործելու դժվարությունների հետ: Մեր տեխնիկական թիմի ջանքերի շնորհիվ Telegram-ը հասանելի է մնում շատ երկրներում, և բոլոր հարցերն այժմ լիովին լուծված են»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցել է նաև օգտատերերի ներողամտությունը՝ պատճառած անհարմարությունների համար։
Ֆրանսիայում օգոստոսի 24-ին ձերբակալված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ֆրանսիացի քննիչներին հայտնել էր, որ տարեկան վաստակում է ընդամենը 1 ԱՄԷ դիրհամ (0,27 դոլար կամ 105,47 դրամ)։ Telegram մեսենջերը որոշ ներդրումային հիմնադրամների կողմից գնահատվում է 30 միլիարդ դոլար։