Վայոց ձորի մարզի Արենի գյուղում մեկնարկել է Areni Wine Festival 16-րդ փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Այս տարի «Ազգերը հանուն խաղաղության» կարգախոսի ներքո մասնակցում են Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող արտադրողներ։ Հյուրերին տրամադրվել են գինու համտես, ավանդական ուտեստներ, հնարավորույուն սուզվելու հայկական ազգային երաժշտության ու պարի մթնոլորտում:
«Արենի գինու փառատոնն ամփոփում է հայկական գինեգործության դարավոր արմատները և հանդիսանում է մշակույթի անբաժանելի մասը: Խաղողի աճեցումից մինչև գինեգործության բարդություններ՝ այս փառատոնը հիանալի հնարավորություն է ծանոթանալու գինու պատմությանը և այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են այս արվեստին»,- ասում են կազմակերպիչները։
Մինչ փառատոնի բացման արարողությունն ազգային ավանդական երաժշտության ներքո հանդես են եկել մանկապատանեկան համույթները։ Ելույթ են ունեցել նաև երաժիշտներ Բելառուսից և Ուկրաինայից։ Փառատոնը մեկնարկել է ազգագրական համույթների ելույթներով, որոնք ևս մեկ անգամ ստիպել են վերագնահատել հազարամյա մշակույթի կարևորությունը։ Միջոցառման պաշտոնական բացումը նշանավորվել է խաղողի մամլման արարողությամբ, որից հետո սկսվել է շուրջպար։
Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են գյուղատնտեսական ապրանքների (չրեր, գինիներ, մեղր, հայկական ավանդական գաթա): Հյուրերը կարող էին նաև համտեսել տեղական արտադրողների գինիները: Արցախցի արտադրողների արտադրանքը ներկայացված է 10 տաղավարում։
Փառատոնի ուշադրության կենտրոնում գինեգործներն էին: Մասնակիցները կարողացել են ծանոթանալ հայկական և տնական գինիների լայն ընտրանու հետ, համտեսել դրանք և ձեռք բերել ամենաընտիր տեսակները:
Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է Արենի գինու փառատոնի նման փառատոների մասսայականացման ուղղությամբ՝ հայկական գինու ապրանքանիշն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար, Armenia Today-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ փառատոնի այցելուների թիվն ավելացնելու համար իշխանությունները պետք է համակողմանի աշխատեն ենթակառուցվածքների բարելավման, հայկական գինու ապրանքանիշի առաջխաղացման և զբոսաշրջիկների հոսքի ավելացման ուղղությամբ։
«Մեզ մոտ գինեգործությունը զարգանում է, ինչը նշանակում է, որ մենք լավ գինիներ ենք ստեղծում։ Ամբողջ գործընթացը մեր ուշադրության կենտրոնում է։ Ես ուրած եմ, որ մեր գործադրած հսկայական ջանքերը մենք տեսնում ենք զբոսաշրջիների հոսքերի տեսքով»,- ընդգծել է Պապոյանը։
Նա հավելել է, որ նման փառատոններն ուղղված են Հայաստանի տարածքային զարգացմանը և հույս հայտնել, որ ամեն տարի այցելուների թիվը կավելանա և կհասնի 100 հազարի։
«Եթե տարիներ առաջ փառատոնին մի քանի հարյուր մարդ էր հավաքված, ապա այսօր տանսյակ հազար մարդ է մասնակցում։ Մեր նպատակն է աշխարհի տարբեր վայրերից Արենիում հավաքել 100 հազարավոր մարդկանց և ցույց տալ Արենին, Արենու գինին ու ստեղծել Արենի բրենդը, որը կնպաստի նաև տեղի ժողովրդի բարեկեցությանը»,- ասել է նա։
Փառատոնին մասնակցել են նաև Հայաստանի եզդիական, քրդական, ռուսական, ասորական, ուկրաինական, բելառուսական և հունական համայնքների ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են ավանդական խմիչքներ և ազգային պարեր։ Արենիում ելույթ են ունեցել նաև արցախյան համույթները, YereOne նախագիծը և Gata Band-ը։
Փառատոնի մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև այցելել Ելփին, Ագարակաձոր, Չիվա, Գնիշիկ, Արփի գյուղեր, ինչպես նաև Արփա գետի ափին գտնվող Արենի քարանձավ, որտեղ հայտնաբերվել են աշխարհի ամենահին կոշիկները և աշխարհի առաջին գինեգործարանը։
«Գինեգործությունը ոչ միայն տեխնիկական գործընթաց է, այլև ազգային հարստություն, որը փոխանցվում է սերնդեսերունդ՝ համատեղելով ավանդույթները, մշակութային արժեքները և բնության շնորհները։ Արենիում այս ամենը վերածվում է յուրահատուկ փորձի, որը նշում է գինեգործության արվեստը՝ միավորելով մարդկանց ու պատմությունները»,- եզրափակել են կազմակերպիչները։
Փառատոնի մուտքն անվճար է, կարելի է ձեռք բերել նաև մեկ բրենդային գինի՝ 5000 դրամով, որը հնարավորություն է տալիս համտեսել տեղական արտադրողների գինիները։