Հոկտեմբերի 26-ին Մեղրի համայնքի մարզադաշտում կկայանա հայ-իրանական նռան փառատոն, հայտնում է Մեղրիի համայնքապետարանը։
Համայնքապետարանը նշել է, որ տաղավարներով ներկայանալու համար պետք է դիմել մինչև հոկտեմբերի 18-ը։
Փառատոնին ներկա գտնվելու, գնումներ կատարելու համար մուտքն ազատ է։