Երևանի 2806- ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրվել է ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի հուշակոթողը, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ հոբելյանի կապակցությամբ վերականգնվել են նաև Հայ բարերարների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները։