Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը 2023թ. և 2024թ. շուրջ 3,5 մլն դոլար պարգևավճար է ստացել, հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Նրա տվյալներով՝ 2024թ. հոկտեմբերի 8-ի դրությամբ պարգևավճարը կազմել է 778,292,524 դրամ (ավելի քան 2 մլն դոլար)՝ 2023թ. 549,324,465 դրամի (1,5 մլն դոլար) դիմաց։
«Այսինքն՝ այս տարվա 10 ամսում բաժանված պարգևավճարները գերազանցել են անցած տարվա թվերին: Դեռ տարին չի ավարտվել և ենթադրվում է, որ այս տեմպերով տարավերջին կունենանք նախորդ տարվա կրկնակին»,- գրել է Իսկանդարյանը:
2023թ․ դեկտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը շուրջ կես մլրդ դրամի նախատոնական պարգևավճար էին ստացել։