Ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Եթե շաբաթվա սկզբին ունեցած բարձր տրամադրությունը կարողանաք պահպանել, ապա այս շաբաթը շատ հաջող կանցնի։ Հինգշաբթի հնարավոր անախորժությունները կարող են ձեզ ստիպել նահանջել, համարեք սա մանևր և մի հանձնվեք: Պետք չէ հույս դնել վերադասի աջակցության վրա, ավելի լավ է ապավինեք ուժերին։
Ցուլ
Եթե ցանկանում եք այս օրերն իսկապես անմոռանալի դարձնել, նախաձեռնությունը պետք է վերցնեք ձեր ձեռքը: Խորացեք նոր տեղեկատվության մեջ, եզրակացություններ արեք: Շաբաթվա սկզբին ցանկալի չէ լուրջ որոշումներ կայացնել և նոր գործեր սկսել։ Հիանալի հնարավորություն կա ընդլայնելու օգտակար ծանոթությունների շրջանակը: Շրջապատի հետ հարաբերություններում անկաշկանդ լինելն ու հնարամտությունն ակնհայտորեն օգուտ կբերեն։
Երկվորյակ
Կենտրոնացեք աշխատանքի և ստեղծարարության վրա, դուք ունեք ամուր շահույթ ստանալու հեռանկար: Կկարողանաք կյանքի կոչել ամենաարտասովոր գաղափարները։ Անձնական կյանքը նույնպես կուրախացնի։ Ձեր ընտրյալը պատրաստ է շատ բաների հանուն ձեզ։ Եվ սրանք դատարկ խոսքեր չեն, նա դա կապացուցի գործով։
Խեցգետին
Աշխատանքային գործերն այս շաբաթ ավելի հանգիստ հունի մեջ կմտնեն, թեև բուռն պոռթկումները դեռ կարող են իրենց մասին հիշեցնել։ Ժամանակն է մանրակրկիտ և քրտնաջան աշխատել այն նախագծի մանրամասների վրա, որով դուք զբաղվում եք: Երեքշաբթի ստիպված կլինեք ակտիվորեն պաշտպանել ձեր շահերը։ Դուք կարող եք ուրիշներին ապացուցել անկախության ձեր իրավունքը: Շաբաթը կարող է բավական լարված, բայց արդյունավետ լինել։ Հինգշաբթի իմաստությունն ու համբերությունը կդառնան ձեր հիմնական դաշնակիցները:
Առյուծ
Այս շաբաթը բարենպաստ է ստեղծագործական և գործնական ակտիվության համար։ Ձախողման ժամանակը մնացել է անցյալում։ Դուք կարող եք ուրախանալ և գործել, մանավանդ, որ ստեղծագործական էներգիան գերակշռում է: Ընդլայնեք ձեր հորիզոնները, սովորեք ինչ-որ նոր բան:
Կույս
Շաբաթը բարենպաստ է գրեթե բոլոր առումներով։ Շատ բան կհաջողվի, եթե աշխատեք ոչ թե միայնակ, այլ ուրիշների հետ համագործակցությամբ։ Այդպես է՛լ ավելի հեշտ և շահավետ կլինի։ Ճիշտ է, դրա համար ստիպված կլինեք ժամանակ առ ժամանակ զսպել ձեզ և ավելորդ չխոսել։
Կշեռք
Շաբաթվա սկզբին դուք ի վիճակի կլինեք կայծակնային արագությամբ լուծել խնդիրների մեծ մասը, որոնք կառաջանան։ Պետք է լսեք ձեր ներքին ձայնին, այն օգնում է ինտուիտիվ կերպով ընտրել ճիշտ լուծում: Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր է ամեն գնով խուսափել կոնֆլիկտներից աշխատավայրում և ընտանիքում։ Անձնական կյանքի խնդիրներից հնարավոր չի լինի ազատվել։ Պետք է հավաքել ուժերը և ժամանակավորապես հեռանալ նախկինում զբաղեցրած դիրքեր։
Կարիճ
Լավ ժամանակ է ձեր տաղանդը ցույց տալու և բավականին շահավետ առաջարկ ստանալու համար: Բիզնես գործունեությունը կբերի հաջողություն և կարիերայի աճ: հեշտությամբ կհամոզեք գործընկերներին ձեր իրավացիության մեջ։ Կարելի է ակնկալել շատ պատկառելի հոնորար։
Աղեղնավոր
Եթե մտածում եք աշխատանքի փոփոխության մասին, ապա այն որոնելու լավ պահ է: Աշխատեք ավարտին հասցնել սկսած գործերը, դա թույլ կտա խուսափել թյուրիմացությունից և անախորժությունից: Կարող եք հույսը դնել ընկերների օգնության վրա: Չորեքշաբթի կգա երկար սպասված տեղեկատվությունը, որը նոր հնարավորություններ կբացի։ Հինգշաբթի հաջող կլինեն ուղևորություններն ու գործուղումները։ Հանգստյան օրերին ավելի շատ ուշադրություն դարձրեք հանգստին, փորձեք ավելի հաճախ լինել քաղաքից դուրս: Բնությունը բարենպաստ ազդեցություն կունենա ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա։
Այծեղջյուր
Պետք է հավաքեք ձեր ուժերը և թույլ չտաք ինքներդ ձեզ հանգստանալ ու հուսահատվել: Հաշվի առեք ձեր անհաջողությունների պատճառը, մի անտեսեք մանրուքները և անպայման հաջողության կհասնեք: Այս նշանի ամենաակտիվ և վճռական ներկայացուցիչները կարող են հնարավորություն ունենալ բացել իրենց սեփական բիզնեսը։
Ջրհոս
Այս շաբաթը կարող է շփոթեցնել և նույնիսկ տխրեցնել։ Երկուշաբթի լավ է հին գործերն ավարտելու և արդյունքներն ամփոփելու համար: Ուրբաթ ավելի լավ է զբաղվել աննշան գործերով, որոնք նյարդային լարվածություն չեն պահանջի։
Ձկներ
Այս շաբաթ մի փորձեք ամեն ինչ լուծել ուժով։ Ճկունությունը թույլ կտա երկարաժամկետ հեռանկարում իրական համախոհներ ձեռք բերել։ Շաբաթվա կեսին կարող եք հայտնվել ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև․ գործեք հանգիստ, մտածված և առանց շտապելու: Շաբաթվա վերջում կարող եք չափազանց էմոցիոնալ կերպով արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին և ավելացնել խնդիրների քանակը: